ԱՄՆ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի պաշտոնյայի, մասնավորապես՝ Ադրբեջանի ՆԳՆ աշխատակից, ոստիկանության գնդապետ Քերիմ Ալիմարդանավի նկատմամբ՝ մարդու իրավունքները խախտելու համար։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է նաեւ, որ պատժամիջոցներ կկիրառվեն ֆինանսների նկատմամբ, ինչպես նաեւ կսահմանվեն վիզային սահմանափակումներ։
Հաղորդվում է նաեւ, որ քրեական հետապնդման ենթարկված անձինք Միացյալ Նահանգների պահանջով կարող են ձերբակալվել երրորդ երկրներում։





























