ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի զրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, շարունակվել են քննարկումները Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հիմնարար պայմանավորվածությունների իրականացման շուրջը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ Անդրկովկասում տրանսպորտային-լոգիստիկ եւ առեւտրատնտեսական կապերի վերականգնմանն ուղղված նախագծերին։