Սաուդյան Արաբիան վերջին երկու տարվա ընթացքում 5,1 միլիարդ ռիալ (1,4 միլիարդ դոլար) է ծախսել իր տեղական ռազմական արդյունաբերությունը զարգացնելու խթանների վրա, ասել է ոլորտի գլխավոր վարչության ղեկավար Ահմադ Ալ-Օհալին:
Նրա խոսքով՝ արտոնությունները ներառել են 3,3 միլիարդ ռիալ, որոնք ուղղվել են 2021 եւ 2022 թվականներին ռազմական արդյունաբերության հետազոտություններին եւ մշակումներին։ Մնացած 1,8 միլիարդ ռիալը բաշխվել է ընկերությունների միջեւ, այդ թվում՝ տրամադրվել է Saudi Arabian Military Industries (SAMI)-ին:
SAMI-ի գլխավոր գործադիր տնօրեն Վալիդ Աբուհալեդն ասել է, որ ընկերությունն առաջիկա տարիներին կկենտրոնանա անօդաչու համակարգերի, ռադարների եւ կիբերանվտանգության վրա։





























