ԵՄ արտաքին գործերի նախարարության ղեկավարը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ կապված Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման եւ իսլամական հանրապետությունում բողոքի ցույցերի հետ։
ԵՄ-ն «կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը՝ երիտասարդ կանանց եւ խաղաղ ցուցարարներին աջակցելու համար», ասել է դաշինքի արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մարդու իրավունքների խախտման համար» պատժամիջոցներ են սահմանվել 20 ֆիզիկական եւ մեկ իրավաբանական անձանց հանդեպ, իսկ անօդաչու սարքերի մատակարարման հետ կապված «սեւ ցուցակում» ավելացվել են եւս չորս ֆիզիկական եւ նույնքան իրավաբանական անձինք։ Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում եւ ԵՄ մուտքի արգելք:





























