Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների բացարձակ մեծամասնությամբ կողմ են քվեարկել Եվրախորհրդարանի փոխնախագահ Եվա Քայլիի հեռացմանը՝ խոշոր կոռուպցիոն սկանդալի ֆոնին։

Քվեարկությունը հեռարձակվել է Եվրախորհրդարանի կայքում։ Քայլին մեղադրվում է կոռուպցիայի եւ փողերի լվացման մեջ։

Որոշմանը դեմ է քվեարկել ընդամենը մեկ պատգամավոր, ձեռնպահ են մնացել երկուսը։

Դեկտեմբերի 11-ին հայտնի է դարձել, որ Եվա Քայլին եւ եւս երեք անձ մեղադրվում են եւ ձերբակալվել են Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված կոռուպցիայի գործով։ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ավելի վաղ հայտարարել է, որ Եվրախորհրդարանը ներքին հետաքննություն կանցնացնի։