Ադրբեջանցի «բնապահպանները» փորձում են սադրել ռուս խաղաղապահներին։ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։
«Խաղաղապահների նկատմամբ սադրանքներ են իրականացվում։ Հենց այդ պատճառով ադրբեջանցի «բնապահպանները» պահանջում են հրամանատարության ժամանումը։ Երեկ փորձում էին սադրել խաղաղապահներին։ Գլխավոր նպատակներից մեկը դա է։ Փորձում են վարկաբեկել եւ սադրել խաղաղապահ առաքելությունը»,- ընդգծեց Ղազարյանը։





























