Եթե ​​միջազգային հանրությունը անհապաղ միջոցներ չձեռնարկի, նա կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ցեղասպան ծրագրերի մասնակիցը։ Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի  ԱԳ նախարարի պաշտոնակատարԴավիթ Բաբայանը։

Պատասխանելով Բաքվի ծրագրերի մասին հարցին՝ նախարարն առաջարկեց նայել քարտեզին. «Արցախն ամբողջությամբ շրջափակման մեջ է։ Նույնիսկ օդային կապ չկա, քանի որ Ադրբեջանը սպառնում է հարվածել քաղաքացիական ինքնաթիռներին։ Արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը 5 կիլոմետրանոց միջանցքն է եւ նեղ ճանապարհը։ Այժմ ճանապարհն էլ է փակ։ Ու՞ր եւ ինչպե՞ս տարհանել բնակչությանը։ Եթե Արցախում ցեղասպանություն տեղի ունենա, դա կլինի սարսափելի հանցագործություն, որի մասնակիցը կդառնա միջազգային հանրությունը, եթե միջոցներ չձեռնարկի»։