Առաջիկայում կկայանա Իրանի եւ Չինաստանի նախագահների հանդիպումը, հայտարարել է Իրանի էկոնոմիկայի նախարար Էհսան Խանդոուզին, հաղորդում է Mehr-ը։

Անդրադառնալով Իրանի եւ Չինաստանի միջեւ համակողմանի համագործակցության 25-ամյա ծրագրին՝ Էհսան Խանդոուզին նշել է, որ Թեհրանում կայացել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերի եւ Չինաստանի փոխվարչապետ Հու Չունհուի մասնակցությամբ գագաթաժողովը, որի ընթացքում քննարկվել է նաեւ երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպումը: 

Նախարարի խոսքով՝ գագաթաժողովում համաձայնեցվել են Իրանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության 25-ամյա համալիր ծրագրի իրականացման 16 կետեր: Երկու կողմերն էլ հիմք կտրամադրեն սեղմ ժամկետներում պայմանավորվածությունների իրականացման համար։

Խանդոուզին նաեւ հայտնել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը կազմել է 20 տոկոս՝ չնայած միջազգային սահմանափակումներին եւ պատժամիջոցներին: