2024 թվականի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի թեկնածության աջակցությունը հանրապետականների շրջանում անկում է ապրել, ցույց է տալիս USA TODAY/Suffolk University Poll-ի բացառիկ հարցումը։

2:1 հարաբերակցությամբ Հանրապետական կուսակցությունը եւ ընտրողները, որոնք աջակցում են Հանրապետական կուսակցությանը, ցանկանում են տեսնել Թրամփի քաղաքականությունը, բայց որ այն վարի մեկ այլ դրոշակակիր: Մինչ 31 տոկոսը ցանկանում է, որ նախկին նախագահը առաջադրվի, 61 տոկոսը նախընտրում է որեւէ այլ հանրապետական թեկնածուի, որը կշարունակի Թրամփի վարած քաղաքականությունը: 

Հանրապետականների երկու երրորդը եւ նրանք, ովքեր հակված են քվեարկել հանրապետականների օգտին, ցանկանում են, որ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը առաջադրվի նախագահի պաշտոնում:  

«Հանրապետականներն ու անկախ պահպանողականներն ավելի ու ավելի են ցանկանում թրամփիզմ առանց Թրամփի»,-ասել է Սաֆոլկի համալսարանի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դեյվիդ Պալեոլոգոսը:

Որոշ հանրապետական ստրատեգներ մեղադրում են Թրամփին եւ նրա ազդեցությանը այն բանի համար, որ նոյեմբերին Հանրապետական կուսակցությունը չկարողացավ վերահսկողություն հաստատել Սենատի նկատմամբ: Թեկնածուները, որոնց նա աջակցում էր Արիզոնայում, Ջորջիայում եւ Փենսիլվանիայում, պարտվեցին մրցավազքում, որը, ըստ անկախ վերլուծաբանների, կարող էին հաղթել ավելի ավանդական թեկնածուներ: