Մարդու իրավունքների միջազգային իրավունքը ենթադրնում է, որ գոյության համար անհրաժեշտ պայմանները չպետք է խախտվեն ոչ մի վայրկյան։ Այս մասին դեկտեմբերի 13-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ մեկնաբանելով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։

Ընդ որում, ինչպես նշել է օմբուդսմենը, Բաքուն արդեն 29 ժամ է՝ խախտում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների ամենահիմնարար իրավունքները, եւ դա անում է Ադրբեջանի նախագահի անձնական ցուցումով եւ հանձնարարությամբ։

Նա նշեց, որ իր ունեցած տեղեկություններով ճանապարհը փակել են Ադրբեջանի իշխանությունների հետ անմիջական կապ ունեցող անձինք, եւ որ նրանց բոլոր գործողությունները համակարգվում են տվյալ երկրի քաղաքական վերնախավի կողմից:

«Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգում է, որ բուժհաստատություններում դեղորայքը կբավականացնի ընդամենը մի քանի օր, եւ եթե այսպես շարունակվի, Ղարաբաղը շատ լուրջ խնդրի առաջ կկանգնի։ Նույնը վերաբերում է պարենի եւ էներգառեսուրսների մատակարարումներին»,-ասաց Ստեփանյանը։