Ավազայում սկսվել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի եւ Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հանդիպումը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի Twitter-ի միկրոբլոգում տեղակայված հաղորդագրության մեջ, հաղորդում է Anadolu-ն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի եւ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը:
Նշենք, որ այսօր երկօրյա այցով Թուրքմենստան կժամանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը կմասնակցի Ավազայում Թուրքմենստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջին եռակողմ գագաթաժողովին։ Գագաթաժողովի շրջանակում կքննարկվեն երեք երկրների միջեւ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ քայլերը։





























