Հաշվի առնելով, որ վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը քննարկում է միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից:

«Ձեռնարկած քայլերի մասին կհայտնենք լրացուցիչ»,-ասված է հաղորդագրության մեջ: