Արցախում կատարվածը պատահականություն չէ, Ադրբեջանը եւ նրա հետեւում կանգնած միջազգային կոալիցիան 2020 թվականին հաղթեց Արցախում պատերազմը, եւ հիմա էլ փորձում է լրիվ հսկողություն սահմանել Արցախի նկատմամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա գնահատմամբ՝ Բաքուն մտադիր է լրիվ հսկողություն սահմանել Արցախի նկատմամբ, ինչի հետեւանքով հայկական բնակչությունն այնտեղից դուրս կգա, ինչպես նաեւ Սյունիքում հարցի լուծման նկատմամբ։ Նա կարծում է, որ Սյունիքի հարցում ադրբեջանցիներն առաջին փուլում ցանկանում են ստանալ դեպի Նախիջեւան եւ Թուրքիա ճանապարհ, ապա Սյունիքը կտրել Հայաստանից։

«Հենց Նախիջեւանում լուծվում է թյուրքական աշխարհի հարցը։ Ադրբեջանը բախվել է անվտանգության լրջագույն խնդիրների, շրջապատված է Իրանի եւ Ռուսաստանի կողմից, որոնց հետ սերտ հարաբերություններ ունի։ Ադրբեջանը դարձել է տարածք, որտեղ կարող է մեծ պատերազմ սկսել։ Այդ իրավիճակից դուրս գալու համար նրանց պետք է միջանցք՝ լիարժեք հսկողությամբ, ինչը կդառնա ռազմական ճանապարհ, որով Թուրքիան օգնության կհասնի Ադրբեջանին։ Եթե Իրանի հետ մեծ պատերազմ լինի, դա կարող է փոխել իրավիճակը նաեւ Արցախի հարցում։ Արցախի բնակչությունը Սյունիքի միջով միջանցքի հարցի լուծման համար պատանդ է։ «Սա Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոց է»,-նշեց փորձագետը։

Դանիելյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությանը եւս պահանջ է ներկայացվել, որպեսզի համաձայնություն տա Սյունիքում միջանցքի արտատարածքային կարգավիճակի համար։ Քաղաքագետը Երեւանին կոչ արեց ավելի սերտ ռազմական համագործակցության գնալ Իրանի հետ՝ դա բացատրելով միջազգային հանրության լռությամբ։