Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը սեպտեմբերի 8-ին բողոքի ակցիա է կազմակերպել Բաքվում Իրանի դեսպանության առջեւ:

SalamNews-ը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները վանկարել են «Ուրմիա լիճը ցամաքում է», «Թող Ադրբեջանը լինը մեկը, իսկ մայրաքաղաքը լինի Թավրիզում»:

Ակցիային մասնակցել եւ օժանդակել է Ադրբեջանի խորհրդարանի` Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի պատգամավոր Սաբիր Ռուսթամխանլին: Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը նամակ է փոխանցել Իրանի դեսպանությանը:

Քանի որ ակցիան թույլատրված չէր, ոստիկանությունը չի թողել շարունակել այն, մասնակիցները հեռացվել են տարածքից: