Եվրամիությունը դեկտեմբերի սկզբից լուրջ մտահոգությամբ հետեւում է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ։
«ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Տեղաշարժի ազատության սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը եւ հումանիտար մտահոգություններ են առաջացնում:
Մյուս հարցերը կարող են եւ պետք է լուծվեն շահագրգիռ կողմերի հետ երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով:
ԵՄ-ն կրկին զսպվածության կո է անում եւ պատրաստ է իր ներդրումն ունենալ վերոհիշյալ ջանքերում»,- նշվում է հայտարարության մեջ։





























