Ամերիկյան մի քանի MQ-9 Reaper անօդաչուներ ժամանել են Հունաստանի վերջերս արդիականացված Լարիսսա ավիաբազա։
Էգեյան ծովի արեւելյան ափին գտնվող բազայում աշխատանքները շարունակվել են 2022 թվականի մեծ մասի ընթացքում: Նախատեսվում էր, որ այն ներառելու է տեխնիկական սպասարկման նոր տարածքներ, թեքահարթակներ եւ գետնավարման ուղիների ընդլայնում, իսկ 21 միլիոն դոլարի տեղական շինարարական պայմանագիրը պետք է ավարտվի վերջին շաբաթներին:
Այս արդիականացումը համընկել է հունկան օդանավակայան մի քանի Reaper անօդաչուների ժամանման հետ։
Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ-ի ՌՕՈՒ ներկայացուցիչը Defense News-ին հաստատել է դրոնների տեղակայումը՝ հայտարարելով, որ «ԱՄՆ-ն եւ Հունաստանը միասին են աշխատել Լարիսսա ավիաբազայում MQ-9-ի համար անհրաժեշտ հնարավորություններն ապահովելով։
«Լարիսսա ավիաբազան ռազմավարական վայր է, որը թույլ է տալիս MQ-9-ին հեշտությամբ սատարել ՆԱՏՕ-ի եւ արեւելյան, եւ հարավային թեւերին», - ասել է նա: «Այս քայլը պատասխան չէ Ուկրաինա ռուսական ներխուժմանը, բայց այն նպաստում է Ռուսաստանի հետ հակամարտությունը զսպելուն եւ կանխելուն։


























