Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի եւ Թուրքմենստանի պաշտոնակիցներ Իլհամ Ալիեւի եւ Սերդար Բերդիմուհամեդովի հետ մասնակցել է առաջին եռակողմ գագաթաժողովին, տեղեկացրել է «Անադոլուն»։
Երեք երկրների ղեկավարները հանդիպել են թուրքմենական Ավազ քաղաքում, որպեսզի քննարկեն երեք երկրների միջեւ տարբեր, մասնավորապես՝ առեւտրի, էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում համագործակցության հետագա խորացման քայլերը։
Սպասվում է, որ նախագահները կստորագրեն մի շարք համաձայնագրեր՝ ուղղված համագործակցության ամրապնդմանը։
Ավելի վաղ Էրդողանն առանձին փակ հանդիպումներ էր ունեցել ինչպես Թուրքմենստանի Ժողովրդական խորհրդի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, այնպես էլ թուրքմեն պաշտոնակցի՝ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։
Ավելի ուշ Թուրքիայի նախագահը կհանդիպի Ալիեւի հետ։





























