Patriot հակահրթիռային պաշտպանության համալիրները (ՀՀՊ) կդառնան Ռուսաստանի Զինված ուժերի օրինական թիրախը, եթե դրանք Վաշինգտոնի կողմից մատակարարվեն Կիեւին։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Անկասկած»,- պատասխանել է նա հարցին՝ թե արդյոք Կրեմլը կիսում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի տեսակետը, որ այդ համալիրները կդառնան ՌԴ Զինված ուժերի օրինական թիրախը։
«Բայց ես դեռ չէի մեկնաբանի դա, քանի որ դրանք բոլորը լրատվամիջոցների հայտնած լուրերն են։ Մեր ժամանակներում ԶԼՄ-ների լուրերը հուսալի չեն, հետեւաբար կսպասենք որեւէ պաշտոնական տեղեկատվության»,- հավելել է Պեսկովը։





























