Երկբեւեռ դարաշրջանի մասին պատկերացումը, որում ամեն ինչ պտտվում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի շուրջ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հաղորդում է DW-ը։
Նա նշել է միջազգային հանրության առջեւ ծառացած հիմնական խնդիրների ՝ կլիմայի պաշտպանության, համավարակների, կենսաբանական բազմազանության եւ թվայնացման խնդիրների շուրջ լայն գլոբալ համագործակցության անհրաժեշտությունը։ «Երկբեւեռ դարաշրջանի մասին պատկերացումը, որում ամեն ինչ պտտվում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի շուրջ, չի համապատասխանում իրականությանը»,-նշել է նա։ Շոլցի խոսքով՝ XXI դարի աշխարհը բազմաբեւեռ է։
Ընդ որում, խոսքը նաեւ Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների հետ սերտ գործընկերության մասին է, ընդգծել է նա: Մասնավորապես, Գերմանիայի կանցլերի կարծիքով, ԵՄ ռազմավարության կարեւոր տարր է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) հետ համագործակցությունը: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ այդ կազմակերպության 10 երկրներում ապրում է 670 մլն մարդ, ԵՄ-ում՝ 450 մլն։
Դեկտեմբերի 14-ին Բրյուսելում առաջին անգամ հանդիպում կկայանա ASEAN-ի երկրների ղեկավարների միջեւ։ Հաջորդ օրը տեղի կունենա Եվրամիության 2022 թվականի վերջին գագաթաժողովը։





























