Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքմենստան կատարած այցի շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Բանակցությունների մանրամասները դեռ չեն հաղորդվում։

Երկու երկրների ղեկավարները Ավազ են ժամանել՝ մասնակցելու Թուրքիա-Թուրքմենստան-Ադրբեջան առաջին եռակողմ գագաթաժողովին։ Գագաթաժողովի արդյունքում ստորագրվել է հինգ համաձայնագիր։