Եվրահանձնաժողովը (ԵՀ) մակրոֆինանսական օգնության այս տարվա վերջին՝ 500 միլիոն եվրոյի չափով տրանշն է ուղարկել Ուկրաինային, ասվում է չորեքշաբթի օրը ԵՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Եվրահանձնաժողովը Ուկրաինային 500 միլիոն եվրո է ուղարկել՝ այս տարվա երրորդ եւ վերջին տրանշը մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում»,- ասվում է փաստաթղթում։

Դրանում նշվում է, որ այս վճարումից հետո հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրված մակրոֆինանսական օգնության ընդհանուր գումարը կազմել է 7,5 մլրդ եվրո։

«Հաջորդ տարի Ուկրաինան 18 միլիարդ եվրոյի վարկային աջակցության ծրագիր կստանա, առաջին վճարումը սպասվում է տարեսկզբին»,- ասվում է հաղորդագրության մեջ։