Հայ ոսկերիչներ համաշխարհային հայկական միության (AJA) բարեգործական ցուցահանդեսը տեղի կունենա Երեւանում սեպտեմբերի 21-ին:
Այնտեղ հանդես կգան հայ ոսկերիչներ տարբեր երկրներից, այդ թվում ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Թաիլանդից եւ Լիբանանից: Yerevan Show-ում պատրաստ են մասնակցել հայտնի ոսկերչական ընկերություններ (Haytayan, Bergio, Tacori, Waskol, Yessayan Jewellery եւ այլն), որոնք պատկանում են սփյուռքի մեր հայրենակիցներին:
Ցուցահանդեսին մասնակցելու են նաեւ Հայաստանի ոսկերչական ընկերությունները, NEWS.am-ին հայտնել են Հայաստանի սփյուռքի մամուլի ծառայությունից:
Ցուցահանդեսը կազմակերպվում է Սփյուքի նախարարության եւ Էկոնոմիկայի նախարարության օժանդակությամբ եւ նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին:




























