Եվրախորհրդարանը 2022 թվականի Սախարովի անվան մրցանակը հանձնել է Ուկրաինայի ժողովրդին, որին հավակնում էին նաեւ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը եւ Կոլումբիայից «ճշմարտության հանձնաժողով» կազմակերպությունը։
Անցյալ տարի Սախարովի մրցանակի դափնեկիր Է դարձել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, 2020 թվականին՝ բելառուսական ընդդիմությունը։
Նշվում է, որ մրցանակը տրվել է ինչպես ուկրաինացիներին, որոնք կռվում են իրենց հողում, այնպես էլ փախստականներին եւ նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին մարտական գործողությունների ժամանակ:





























