Ադրբեջանական բանակում մեկ օրում մահվան ելքով միանգամից երկու դեպք է գրանցվել։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեկտեմբերի 14-ին պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Ասլան Ասկերլին հրազենով ինքնասպան է եղել:
Նույն օրը հանկարծակի վատացել է «Գուբադլի» սահմանապահ ծառայության ժամկետային զինծառայող Միրան Ալեքպերլիի վիճակը։ Զինծառայողին ցուցաբերվել է բժշկական օգնություն, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն, չնայած բժիշկների ջանքերին, նրան փրկել չի հաջողվել։ Ենթադրվում է, որ զինծառայողը մահացել է սրտի կաթվածից։
Նշենք, որ ադրբեջանական բանակում, որպես կանոն, ոչ կանոնադրական հարաբերությունների զոհերին վերագրում են «մահ հիվանդությունից կամ դժբախտ պատահարից»։





























