Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրիպի պատվաստում է ստացել։ Այս մասին կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ նա հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հիշում եք, մի քանի օր առաջ հարցրի՝ պե՞տք է պատվաստվել, թե՞ ոչ։ Դուք ինձ ասացիք. «Այո, պետք է անել»: Ահա, զեկուցում եմ, երեկ արել եմ»,- ասել է պետության ղեկավարը՝ հավելելով, որ առավոտյան սովորականի պես սպորտով է զբաղվել։
Բացի այդ, նախագահը հանձնարարել է շարունակել բնակչությանը գրիպի դեմ պատվաստումները, քանի որ Ռուսաստանում ձմեռը երկար է, իսկ գարնան սկիզբը՝ հաճախ ցուրտ։
«Հիմնականում զանգվածային պատվաստումն ավարտվել է, ամեն դեպքում պետք է ուշադիր հետեւել, թե ինչ է կատարվում եւ ժամանակին արձագանքել», - ամփոփել է Պուտինը:





























