«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` սեպտեմբերի 8-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 373.06 դրամ` աննշան արժեւորվելով նախորդ նստաշրջանի համեմատ:

Սակայն նստաշրջանի վերջում դոլարն արդեն առաջարկվում էր 374 դրամով: Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 2.2 մլն դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում ընդհանուր առմամբ պահպանվում է դրամի արժեզրկման միտումը: Փոխանակման կետերում դոլարի առքի գինը հասել է մինչեւ 372.5 դրամ, վաճառքը սկսում է 374 դրամից: