Ստամբուլի դատարանը չորեքշաբթի օրը դատավճիռ է կայացրել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործով՝ դատապարտելով 2 տարի 7 ամսվա ազատազրկման: Նրան մեղադրում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին վիրավորելու համար, հաղորդում է Haberturk հեռուստաալիքը։
Քաղաքական գործիչն ավելի վաղ Ստամբուլի բնակիչներին կոչ է արել ժամը 16:00-ին գալ Սարաչխանի շրջան, որտեղ գտնվում է քաղաքապետարանը: «Ինչպիսին էլ լինի դատարանի որոշումը, սպասում եմ 16 միլիոնանոց Ստամբուլի բոլոր բնակիչներին»,-գրել է նա Twitter-ի իր էջում։





























