Չորեքշաբթի իրանական կողմը տիեզերական ոլորտում համագործակցության զարգացման մասին հուշագիր է ստորագրել Ռուսաստանի հետ, կողմերը կաշխատեն արբանյակների կառուցման համատեղ նախագծերի վրա, ասել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիյեն։
«Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ապագայում համագործակցության շրջանակը վերջնականապես սահմանվել է, եւ այսօր երկու երկրները հուշագիր են ստորագրել, կողմերը տարբեր ոլորտներում գերազանց փոխըմբռնման են հասել»,- Սալարիյեի խոսքերն է մեջբերում ԻՌՆԱ-ն։
Գործակալությունը նաեւ հավելել է, որ հուշագրի համաձայն՝ Թեհրանը եւ Մոսկվան կզարգացնեն զոնդվորման եւ հեռահաղորդակցման արբանյակների համատեղ նախագծման եւ կառուցման ոլորտում համագործակցությունը, ինչպես նաեւ տիեզերքի ոլորտում դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումն ու ուսումնական համատեղ դասընթացները։





























