Էթնիկ, մշակութային եւ կրոնական տարբերությունները կարող են հասարակության պառակտման եւ լարվածության պատճառ դառնալ, սակայն պետությունը պետք է ընդունակ լինի ղեկավարել իրավիճակը։ Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Աբդուլահ Գյուլը։

«Այդ շրջանակներում պետության խնդիրն է ապահովել իր քաղաքացիներին՝ անկախ կրոնից, լեզվից եւ ռասայից, ապահովել հավասար սահմանադրական իրավունքներով եւ հնարավոր հնարավորություններով»,- ասել է Գյուլը, ում խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։