Կոմիտասի պողոտայում գործող սուպերմարկետում մի երիտասարդից գողացել են նրա դրամապանակը: NEWS.am-ին այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մեկնած օպերատիվ խումբը, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 31-ամյա մի տղամարդու:

Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 01.20-ի սահմաններում, սուպերմարկետում գտնելով  դրամապանակ, որի մեջ եղել է 92.000 դրամ, նա դուրս է եկել սրահից և այն թաքցնելով դրսում` կրկին վերադարձել է խանութ:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: