Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ամփոփեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց սկսած նստացույցի առաջին օրն ու ներկայացրեց հետագա անելիքները։

Բեգլարյանը հայտնեց, որ վաղը նախատեսված են  տարբեր ակցիաներ ու հանդիպումներ եւ հայաստանաբնակ հայրենակիցներին հորդորեց մասնակցել` այդ կերպ օգնելով  շրջափակման մեջ հայտնված Արցախի մեր հայրենակիցներին։