66-ամյա Գոհար Չ.-ն, սեպտեմբերի 7-ին, անցաթղթով ցանկացել է մուտք գործել ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք, սակայն նրա ձեռքի պայուսակում ոստիկանության ծառայողները հայտնաբերել են դյուրավառ հեղուկով լցված 1 լ տարողության պոլիէթիլենային շիշ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը հայտնել է, որ դյուրավառ հեղուկով լցված շիշը պահել է իր մոտ` ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործելու նպատակով:
Գոհար Չ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ հրաժարվել է բացատրություն տալուց:Կատարվում է նախաքննություն:
Հ,Գ. NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ Գոհար Չ.-ն Գոհար Չիֆլիկյանն է, ով ամիսներ առաջ ինքնահրկիզման փորձ էր արել Ազատության հրապարակում:



























