Իրանում՝ Աբադանում, նավթ թորող խոշորագույն գործարանում հրդեհ է բռնկվել, գործարանը վնասվել է, հայտնում է MIGnews.com-ը՝ վկայակոչելով Fars-ին։
Իրանական խորհրդարանի էներգետիկական հանձնաժողովի փոխնախագահ Աբդալլա Քաբին հաստատել է հրդեհի փաստը։ Դրա բռնկման պատճառները եւ հասցված վնասների չափերը հայտնի չեն։




























