Թուրքիայում իսրայելական Մոսադ հետախուզական ծառայության օգտին լրտեսության կասկածանքով 44 մարդ է ձերբակալվել։ Վերջիններս, ինչպես ենթադրվում է, պետք է լրտեսեին Թուրքիայում բնակվող պաղեստինցիներին, գրում է Sabah-ը:

Աղբյուրի համաձայն՝ կասկածյալները ձեւացրել են, թե աշխատում են որպես մասնավոր խորհրդատուներ, բայց նրանց իրական առաքելությունն է եղել վերահսկել պաղեստինցիներին եւ պաղեստինցիների կողմից ղեկավարվող խմբերին եւ ՀԿ-ներին: Նշվում է, որ Մոսադը վճարել է այդ մարդկանց պաղեստինյան թիրախները լրտեսելու եւ իսրայելցի կուրատորներին անձնական տեղեկություններ եւ տվյալներ փոխանցելու համար:

Ստամբուլի դատարանը ձերբակալել է 7 կասկածյալի, 13-ն ազատության մեջ են, իսկ մյուսներին հարցաքննում է Ստամբուլի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը։