Յարոսլավլում ՅԱԿ-42 օդանավի աղետին զոհ գնացած «Լոկոմոտիվ» հոկեյի ակումբի ֆորվարդ Սերգեյ Օստապչուկի մայրը չի դիմացել որդու կորստին: Տեղեկանալով ավիաաղետի մասին, կինը մահացել է սրտի նոպայից: Այս մասին հաղորդում է «Սովետսկի սպորտը»:

Սեպտեմբերի 7-ին Յարոսլավլի մոտ, «Տունոշնա» օդանավակայանում աղետի է ենթարկվել ՅԱԿ-42 օդանավը, որը պատկանում էր «ՅԱԿ-սերվիս» ընկերությանը: Օդանավում են եղել Յարոսլավլի հոկեյի «Լոկոմոտիվ» ակումբի անդամներն ու օդանավի անձնակազմը: Աղետի հետեւանքով զոհվել է 43 մարդ, կենդանի են մնացել երկուսը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ցավակցական հեռագիր է հղել իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւին: