Շվեյցարիան անհանգստացած է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններով եւ հնարավոր հումանիտար հետեւանքներով։ Այս մասին Twitter-ում գրել է Շվեյցարիայի ԱԳՆ Եվրասիայի բաժնի պետ, դեսպան Աննա Իֆկովիցը։
«Միջանցքով ազատ անցումը պետք է հնարավորինս արագ վերականգնվի, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունները պետք է վերսկսվեն՝ բոլոր չլուծված հարցերը լուծելու համար»,- նշել է նա։





























