Ուզբեկստանում մտադիր են արգելել ԶԼՄ-ներում պոռնոգրաֆիայի քարոզչությունը եւ «նույնասեռականների միջեւ անբնական հարաբերությունները», հաղորդում Է Sputnik Ուզբեկստանը:

Պարբերականը նշում է, որ նման նորմը կներառվի երկրի նոր տեղեկատվական օրենսգրքում։ 

Արգելվելու է նաեւ զանգվածային լրատվամիջոցներում տարածել Ուզբեկստանի սահմանադրական կարգը եւ տարածքային ամբողջականությունը բռնի կերպով փոխելու կոչեր եւ պետական գաղտնիք կազմող տեղեկություններ։ Օրենսգիրքը նախատեսում է նաեւ արգելել պատերազմի, բռնության եւ ահաբեկչության, ինչպես նաեւ թմրանյութերի քարոզչությունը:

Տեղեկատվական օրենսգրքի նախագիծն արդեն հավանության է արժանացել Ուզբեկստանի 50 նախարարությունների եւ գերատեսչությունների կողմից: Դրա քննարկումը կտեւի մինչեւ դեկտեմբերի 29-ը։