Իրանի ԻՀՊԿ հետախուզությունը հայտնել է Ֆարդիսում անկարգություններ կազմակերպած ավազակախմբի անդամների ձերբակալության մասին, հաղորդում է IRNA-ն։
Հետախուզությունը հայտնել է, որ ավազակախմբի անդամները ներգրավված են եղել Ֆարդիսում վերջերս տեղի ունեցած անկարգությունների մեջ:
«Այդ խմբավորման անդամները մասնակցել են քաղաքում տեղի ունեցած բոլոր տեսակի անկարգություններին, ներառյալ բրոշյուրների տարածումը, որոնք մարդկանց հրավիրում են միանալ անկարգություններին, պայթուցիկ շշեր պատրաստելը, սառը զենք կրելը եւ օգտագործելը»,-հայտնել է գործակալությունը։




























