Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, ով հիմա զբաղեցնում է Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորման հովանավոր հատուկ քառյակի հատուկ ներկայացուցչի պաշտոնը, պաշտպանում է Իրանում եւ Սիրիայում իշխող ռեժիմները փոխելու գաղափարը:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10-ամյակի նախօրեին The Times-ին տված հարցազրույցում Թոնի Բլերն ասել է, որ արեւմտյան երկրների անվտանգության հիմնական սպառնալիքն Իրանից է գալիս եւ անհրաժեշտ է պատրաստ լինել ուժի կիրառման, եթե Իրանը չհրաժարվի իր միջուկային հավակնություններին:

Բլերի խոսքով, Իրանում միջուկային զենքի հայտնվելը կհանգեցնի Մերձավոր Արեւելքի լիակատար ապակայունացման, հաղորդում է NEWSru.co.il-ը:

Հիշեցնենք, որ Իրանում ներկայումս ռազմաօդային ուժերի մասշտաբային վարժանքներ են կատարվում: