Լաչինի միջանցքում դիրքեր տեղադրելու մտադրության մասին Բաքվի հայտարարությունները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու միջոց են։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ ասաց ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։

«Դարձյալ սա Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու միջոց է, այսինք որոշակի նպատակներ դնել, ապա եթե չհաջողվի հասնել հենց այդ տեսքով դրա իրականացմանը, կհաջողվի ինչ-որ զիջումների նյութականացման ուղղությամբ ինչ-որ քայլի հասնել, ինչ-որ մոնի-վերահսկման, ինչ-որ հսկողության։ Այսինքն խաղաղապահների տեղակայման մասին պայմանագրում այդ ամենը գրված չի եղել։ Այնտեղ նման բան չկա։ Այսինքն այս դեպքում ռուսական կողմը պետք է պնդի, որ իրականացվի միայն այն, ինչ գրված է այդ պայմանագրում։ Այնտեղ որեւէ վերահսկողություն չի եղել»,- նշեց ռուս փորձագետը։

Միաժամանակ նա կարծիք հայտնեց, թե արդյոք «Լաչինի միջանցքը Զանգեզուրի միջանցքի դիմաց» Ադրբեջանի թեզը փակուղի չի տանում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը։

«Նրան այդպես չի թվում, այսինքն, ընդհակառակը, փորձում է հասնել իր նպատակներին։ Այո, իհարկե, խաղաղապահների տեղակայման համաձայնագրում «միջանցք» բառ չի եղել։ «Միջանցք» բառն այնտեղ վերաբերել է Լաչինին։ Բուն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ճանապարհի առնչությամբ խոսքը վերաբերել է հաղորդակցություններին։ Հաղորդակցությունն ու միջանցքը բոլորովին տարբեր բաներ են։ Հաղորդակցությունը կարելի է արգելափակել: Դե, այս կնքված բեռնատարները, այն կնքված գնացքների նմանությամբ, որով Լենինը ժամանակին գնում էր Գերմանիա եւ վերադառնում Ռուսաստան։ Ահա այդ տեսակի։ Բայց սա հաղորդակցություն է, իսկ միջանցքն ունի արտատարածքայնության կամ ուղղակի վերահսկողությունը կողմին, տվյալ դեպքում՝ ադրբեջանական կողմին փոխանցելու հասկացություն։ Այս մասին որեւէ խոսք չի եղել եւ, իհարկե, չի էլ կարող լինել։ Ճիշտն ասած՝ այդպիսով Հայաստանն իր սահմանային տարածքի ամենակարեւոր մասը կտա Ադրբեջանին։ Ես ընդհանրապես չեմ կարծում, որ դա իրատեսական է»,- բացատրեց Ալեքսանդր Սկակովը: