2022 թվականի առաջին 10 ամիսներին Եվրամիության 27 անդամ պետությունների հետ Իրանի առեւտրաշրջանառությունը կազմել է 4,36 միլիարդ եվրո, ինչը 14,28 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից, գրել է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Եվրոստատի հրապարակած նոր տվյալների համաձայն՝ Գերմանիան եղել է Իրանի հիմնական առեւտրային գործընկերը, իսկ Գերմանիայի հետ առեւտուրը կազմել է ավելի քան 1,6 միլիարդ եվրո՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 15,44 տոկոսով։
Երկրորդ տեղում Իտալիան է՝ 555,39 միլիոն եվրո ապրանքաշրջանառության ծավալով, ինչը 11,14 տոկոսով ավելի է, նախորդ տարվանից, հայտնում է Finacial Tribune-ը։
Իրանի մյուս խոշոր եվրոպական առեւտրային գործընկերներն են Նիդեռլանդները՝ 351,94 միլիոն եվրոյով (նվազել է 10,76 տոկոսով) եւ Իսպանիան՝ 296,06 միլիոն եվրո (աճել է 13,12 տոկոսով)։





























