Hawker 800A ինքնաթիռը Երեւան-Մոսկվա թռիչքից մի քանի րոպե անց տագնապի ազդանշան է տվել, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Flightradar24-ին։

Ինքնաթիռը օդ է բարձրացել Երեւանից, Մոսկվայի ժամանակով 17:40-ին եւ մի քանի րոպե անց, երբ թռել է Ադրբեջանի վրայով, տագնապի ազդանշան է տվել։

Ինքնաթիռը շարունակում է թռիչքը եւ սպասվում է, որ վայրէջք կկատարի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում տեղական ժամանակով 21:52-ին: Մանրամասն տեղեկություններ չկան։