Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է Մինսկ, որտեղ երկուշաբթի տեղի են ունենալու Բելառուսի եւ ՌԴ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Վլադիմիր Պուտինի բանակցությունները, տեղեկացրել է միջազգային ռազմական համագործակցության դեպարտամենտի պետ – Բելառուսի պաշտպանության նախարարի միջազգային ռազմական համագործակցության գծով օգնական Վալերի Ռեւենկոն։
«Մինսկ է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուն»,- գրել է նա իր Թվիթերում։
Ավելի վաղ Ռեւենկոն տեղեկացրել էր, որ Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների նեղ շրջանակով բանակցություններում, որոնք կայանալու են դեկտեմբերի 19-ին, նախատեսվում է երկու երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների մասնակցությունը։





























