Վրաստանը բախվել է Ռուսաստանից զանգվածային միգրացիայի հետ կապված մարտահրավերին։ Այս մասին ասել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որի խոսքերը մեջբերել է «Новости – Грузия»-ն։

«Սա մարտահրավեր է, որն ինչ-որ չափով հնարավորություն է, քանի որ մեզ մեկ անգամ եւս ցույց է տալիս, թե ինչ են նշանակում վրացական հանդուրժողականությունն ու հյուրընկալությունը, բայց հյուրընկալությունը չպետք է հիմար լինի»,- ասել է նա։

Խոսելով ռուսաստանցիների համար վիզաներ մտցնելու մասին՝ Զուրաբիշվիլին նշել է, որ անհրաժեշտ են «համապատասխան կանոնակարգումներ», որպեսզի «խուսափեն անցանկալի մտադրություններից» ապագայում։

Վրաստանի նախագահը նաեւ հայտարարել է, որ երկիրը չի փոխում միգրացիայի իր գիծը Եվրոպայի հետ։ «Եվրոպան իրապես բացվել է, ի հայտ է եկել ընդլայնվելու հեռանկար, եւ դա եվրոպական քաղաքականության հաջողության արդյունքն է... Հենց այդ Եվրոպայի հետ  ենք մենք ցանկանում ինտեգրվել...»,- ընդգծել է նա։