Բելառուսը Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցն է, ինտեգրման հարցում կողմերը ձեռնարկում են քայլեր, որոնք համապատասխանում են նրանց շահերին, ոչ մեկը ոչ մեկին չի հարկադրում, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Բելառուսը ՌԴ-ի համար թիվ մեկ դաշնակիցն ու գործընկերն է։ Հենց Բելառոսւի հետ մենք ունենք ինտեգրման ամենաառաջավոր ռեժիմը։ Ոչ մեկը ոչ մեկին չի ստիպում, բոլորն անում են այնպիսի քայլեր, որոնք ամենալավ ձեւով են համապատասխանում մեր ժողովուրդների եւ մեր միութենական պետության շահերին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Մինսկ, որտեղ տեղի կունենան ռուս-բելառուսական բանակցություններ։





























