Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ երթեւեկությունը վերսկսելու վերաբերյալ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Լաչինի միջանցքում, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում։ Ապահովվել է ուխտավորների ուղեկցումը Ամարասի եւ Գանձասարի վանքեր։

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ կամ սադրանքներ չեն արձանագրվել, ասվում է հաղորդագրության մեջ։