ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կմտցնի Բելառուսի դեմ, եթե հանրապետությունն ավելացնի օգնությունը Ռուսաստանին Ուկրիանայում հակամարտության հարցում։ Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։
«Մենք ուշադիր հետեւում ենք, թե արդյոք Բելառուսը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի [Ռուսաստանին] Ուկրաինայում, եւ կշարունակենք շատ սեւեռուն հետեւել։ Եթե մենք դա տեսնենք, եթե տեսնենք դրա պոտենցիալը, ապա համամասնական պատասխան կտանք լրացուցիչ միջոցներ մտցնելով»,- ասել է նա։




























