Ազգային ժողովի դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին:

Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանության տվեցին «Արտաքին հետախուզության եւ արտաքին հետախուզության ծառայության գործունեության մասին»  օրինագծերի փաթեթին եւ հարակից օրենքներում մի շարք փոփոխությունների։ 

Պատգամավորները վավերացրեցին նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը»։   

Հատկանշական է, որ հենց քվեարկության պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մոռանալով, հավանաբար, միացված խոսափողի մասին, հանկարծ անսպասելիորեն հայտարարեց. «Ի՞նչ է ընդհանրապես արել այդ ստեղծագործ Եվրոպան»։