Չուվաշիայի գազատարում պայթյուն է տեղի ունեցել։

Պայթյունը տեղի է ունեցել Ուրենգո-Պոմարի-Ուժգորոդ գազատարում, հաղորդում է Չուվաշիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:    

Հանգամանքները պարզվում են։

Նախնական տեղեկություններով՝ զոհեր եւ տուժածներ չկան։

Իր հերթին, Չուվաշիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհը տեղի է ունեցել Հանրապետության Վուրնարսկի շրջանի գազատարում գազի արտահոսքի պատճառով։

Հրդեհի մարմանը ներգրավված է հրշեջ տեխնիկայի չորս միավոր։