Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին հրավիրել է խորհրդակցություն՝ հանրապետության ուժային  կառույցների  ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին NEWS.am-ին հաղորդում են նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով  ստեղծված  նոր իրողության պայմաններում  երկրի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: 

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը եւ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը: